Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Իշխանության այս վարքագիծը դուրս է նույնիսկ ավտորիտար քաղաքականության սովորական տրամաբանությունից

Իշխանության այս վարքագիծը դուրս է նույնիսկ ավտորիտար քաղաքականության սովորական տրամաբանությունից
17.10.2025 | 16:18

Իշխանության կողմից բիրտ ուժի ցուցադրությունը նախընտրական ժամանակաշրջանում սեփական էլեկտորատին հասցեագրված մանիպուլյատիվ ազդակներով պողպատե մանդատի` մուրճի «զորության» ցուցադրություն է: Սակայն իրականում այսպիսի վարքագիծը խոսում է այս իշխանության խոցելիության ու ներքին վախերի մասին։ Որովհետև ուժի և վախի մթնոլորտի միջոցով հասարակության վերահսկողությունը քաղաքական լեգիտիմության ձև չէ, այլ դրա բացակայության ամենավառ ապացույց։

Այս վարքագիծը, երբ իշխանությունն այլևս ոչ մի սահմանափակում չունի, որևէ եղկելի մեթոդ չի բացառում և ոչնչի առջև կանգ չի առնում, վկայում է սանձարձակության այնպիսի աստիճանի մասին, որն այլևս դուրս է նույնիսկ ավտորիտար քաղաքականության սովորական տրամաբանությունից։ Միևնույն ժամանակ, հասարակությանը մշտապես վախի ու անորոշության մթնոլորտում պահելու այս քաղաքականությունը խաղաղության մասին հռետորաբանությամբ զուգորդելը ոչ այլ ինչ է, քան ցինիզմի դրսևորման ամենաբարձր մակարդակ։

Այս հակասությունը պարզ է: Խոստացված խաղաղությունը վեր է ածվել ներքին ահաբեկման մեթոդի, իսկ խոստացված անվտանգությունը՝ հանրության ներքին վախերի շահագործման։ Երբ իշխանությունը խաղաղության անունը շահարկում է բռնության և լռեցման գործիք դարձնելու համար, այն դառնում է ոչ թե խաղաղարար, այլ բռնակալ իշխանություն։

Հետևաբար, մենք դատապարտում ենք ոչ միայն բիրտ ուժի կիրառումը, այլև այն քաղաքական համակարգը, որը բացահայտորեն վերածվել է դիկտատուրայի։ Դատապարտում ենք իշխանության այն մոդելը, որի գոյությունը վտանգում է ոչ միայն ազատ ընտրությունը և ժողովրդավարական ընթացքը, այլև հասարակության հոգեբանական առողջությունը։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 3612

Մեկնաբանություններ